Այժմ ռուսական հեռուստաալիքների փակման հարց չի քննարկվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Նա նշել է, որ նախատեսված է հանդիպում ռուսական կողմի հետ, պետք է հանդիպեն և կոնսուլտացիաներ անցկացնեն, սակայն հանդիպման ժամկետը դեռ հստակ որոշված չէ։
«Խախտումները բոլորն արձանագրված են, որ հանդիպենք, ավելի առարկայական կխոսենք։ Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից։ Հանդիպումը տեղի կունենա Երևանում»,-ասել է նախարարը։