Այսօր առավոտյան Սուրենավանի իրենց տնից դպրոց գնալու ճանապարհին 7-ամյա Ալիկի վրա ոհմակով 5 շներ են հարձակվել, փոքրիկը նրանցից փախել է, վայր ընկել ու մահացել։
«Ազատությունը» հայտնում է, որ Ալիկի հայրը՝ Սևադա Գրիգորյանն ասում է՝ երեխայի մարմինը զննել է՝ վերքեր, հետքեր չկային։ Նույնն են ասում Արարատի բժշկական կենտրոնից։ Դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չկա։ Գյուղում ենթադրում են՝ փոքրիկի սիրտը վախից կանգնել է՝ ոհմակի ահից։
Սուրենավանը շների մեջ կորած է։
Գյուղի աղբավայրը դպրոցի մոտ է, շներն այդտեղ մշտական են՝ 7-ամյա երեխայի վրա էլ այս աղբանոցի շներն են հարձակվել։