Հետևեք մեզ։

Հարավային Կովկասում հրեաների համար ամենաանվտանգ երկիրը Հայաստանն է. Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդ

14:20, 07 դեկտեմբեր 2023
Հարավային Կովկասում հրեաների համար ամենաանվտանգ երկիրը Հայաստանն է. Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով ճամփորդության համար հրեաների համար անվտանգ, վտանգավոր և ծայրահեղ վտանգավոր երկրների տվյալները։ 

Հայտարարության համաձայն՝ Հարավային Կովկասում հրեաների համար ամենաանվտանգ երկիրը համարվում է Հայաստանը։

Ադրբեջանը և Վրաստանը համարվում են վտանգավոր, իսկ Հայաստանի մյուս հարևաններ Թուրքիան և Իրանը՝ ծայրահեղ վտանգավոր երկրներ։