Ազատազրկման վայրում գտնվող ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի քաղաքականության կողմնակիցները հայտարարել են նախագահական ընտրությունների նախաշեմին Վլադիմիր Պուտինի դեմ 100-օրյա արշավ սկսելու մասին: «Մարտի 17-ին Ռուսաստանը պետք է գիտակցի, որ մեծամասնությունը չի ցանկանում Պուտինին տեսնել երկրի զեկավարի պաշտոնում։ Քվեարկության արդյունքները կկեղծվեն, բայց մեր խնդիրն է համոզվել, որ առանց դրանց էլ ամեն ինչ ակնհայտ լինի»,- ասվում է նրա ընկերների էջորում հրապարակված հայտարարություններում։
Նրանք կոչ են անում անձնական զրույցներում և համացանցում քարոզչություն իրականացնել Պուտինի դեմ, փողոցներում թռուցիկներ բաժանել, մինչև ընտրությունները մնացած ժամանակում գրաֆիտիներ նկարել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել մարտի 17-ին Դաշնային խորհրդի կողմից նշանակված հաջորդ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին։