Ես իմ գործունեության ողջ ընթացքում եղել եմ անկուսակցական, պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու ու թիրախավորելու միտումները դադարեցնել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով որոշ ՔՊ-ականների ելույթներին։
Հայկուհի Հարությունյանը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին և նշեց. «Տիկին Բադալյան, Ձեր քաղաքական հասունությունից չէի ուզի»։
Ապա նա դիմեց Արուսյակ Ջուլհակյանին՝ նշելով, թե իր հայտարարագրերը Ջուլհակյանը ուսումնասիրել է լրագրողի սիրողական մակարդակում։
Դիմելով ՔՊ-ական Արսեն Թորոսյանին՝ Հարությունյանն ասաց. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ»:
Հիշեցնենք` 2-րդ օրն է՝ ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը: