Օլիմպիական չեմպիոն, ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովը թենիս է խաղացել աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովի հետ։ Այս մասին Կոստոմարովը խոսել է տելեգրամյան իր ալիքում։ «Փորձելը թենիս խաղալ, հատկապես Կարեն Խաչանովի հետ, առանձնահատուկ հաճույք է ինձ և իմ դստեր համար, ով նույնպես թենիս է խաղում: Կարեն, շնորհակալություն պատմության համար, որը հավերժ է մնում: Կտեսնվենք «Մեծ սաղավարտի» մրցաշարում»,-գրել է նա։
Ռուս գեղասահորդ Ռոման Կոստոմարովը թենիս է խաղացել Կարեն Խաչանովի հետ
15:22, 07 դեկտեմբեր 2023