Հետևեք մեզ։

Ադրբեջանցի դատախազը պահանջել է գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման

15:29, 07 դեկտեմբեր 2023
Ադրբեջանցի դատախազը պահանջել է գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման

Բաքվի Սաբունչու շրջանի՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում այսօր տեղի է ունենում 2023 թվականի օգոստոսի 16-ին գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով հերթական դատական նիստը։

 

Դատական նիստը վարում է դատավոր Աբդուլա Մամեդովը։

 

Դատախազ Մուշֆիգ Ռահիմովը հանդես եկավ մեղադրական ճառով։ Նա պահանջեց դատարանից Ոսկանյանին ազատազրկել 18 տարով, որի 5 տարին նա պատիժը կկրի բանտում, մնացած հատվածը՝ հատուկ ռեժիմով ՔԿՀ-ում, որից հետո, ինչպես նշվում է, կարտաքսվի Ադրբեջանից։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։

 

Այնուհետև պարզվեց, որ ադրբեջանական կողմից ձերբակալված հայ զինծառայողը դիրքը լքած պահեստազորայինն է։ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանցիները ձերբակալում պահեստազորայինին և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ։

 

Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Վերլուծական