Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու և բանակցություններ վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։
Մեկնումից առաջ Ռաիսին ասել է, որ կողմերը կքննարկեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը և հրադադարի անհրաժեշտությունը, Մոսկվայի և Թեհրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցությունը, արդյունաբերության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցությունը:
Բացի այդ, Պուտինն ու Ռաիսին կխոսեն Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին։