Սա այն որոշումն է, որին արդեն մեկ շաբաթ է ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը աջուձախ հղումներ տալով հայտարարում է ինչ-որ շահերի բախման մասին, չնայած այդ որոշմամբ շահերի բախում չի հայտնաբերվել: Իսկ այսօր էլ նաև զրպարտեց ինձ` ինչ-որ անհասկանալի թվեր հրապարակելով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Սա որոշման էջն է` http://cpcarmenia.am/hy/decisions/page/20/
Սա էլ որոշմանը հղումը` http://cpcarmenia.am/files/legislation/355.pdf
Ինչպես արդեն նշեցի, զրպարտանքի մասով դատական հայց կներկայացնեմ: ԿԿՀ անդամների ընտրության թեման այսքանով համարում ենք փակված»,- գրել է նա:
Նշենք, որ ԱԺ նիստում Հայկուհի Հարությունյանը կոչ արեց Թորոսյանին պատասխանել, թե երբ ինքը նախարար էր, ինչպե՞ս է ստացվել,որ իր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրել է։