Հետևեք մեզ։

Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթին

18:01, 07 դեկտեմբեր 2023
Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթին

Դեկտեմբերի 7-ին կայացավ ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթի նախնական և որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանը, որպես ցածր վարկանիշ ունեցող երկիր, ընդգրկված էր նախնական փուլի մասնակիցների շարքում:

 

Վիճակահանության արդյունքում Հայաստանը ներկայացնող թիմը (կոնկրետ թիմը պարզ կդառնա ավելի ուշ) ընդգրկվեց նախնական փուլի A խմբում, որտեղ կմրցի Էստոնիայի և Ալբանիայի թիմերի հետ: Մրցաշարը կկայանա 2024 թ. մայիսին Ալբանիայում:

 

Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը ներկայացնող թիմը որակավորման փուլում կընդգրկվի 5-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեխիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Շոտլանդիայի թիմերը:

 

ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթը մրցաշար է, որին մասնակցում են ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաների տարբեր մարզեր ներկայացնող սիրողական թիմեր: Հայաստանը կմասնակցի այս մրցաշարին 2010/2011 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ: