Հետևեք մեզ։

Ալիևը հայտարարել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին․ ինչո՞ւ է դա նրան պետք

18:13, 07 դեկտեմբեր 2023
Ալիևը հայտարարել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին․ ինչո՞ւ է դա նրան պետք

 Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Սա առաջին անգամը չէ, որ նա դա անում է։ Ինչո՞ւ էր դա նրան պետք, -գրում է BBC-ն։

20 տարի իշխանության ղեկին գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել փետրվարի 7-ին։ Նա դեռ չի բացատրել իր որոշումը։ Նրա յոթամյա ժամկետն ավարտվում է 2025 թվականին, իսկ նախորդ նախագահական ընտրությունները նույնպես արտահերթ էին, որոնք անցկացվեցին 2018 թվականի ապրիլին։ Հիմա, ինչպես նախորդ դեպքերում, ընդդիմությունն ասում է, որ ընդամենը 2 ամսում արտահերթ ընտրություններն իրենց քարոզչություն անելու հնարավորություն չեն տալիս։

«Իլհամ Ալիևի կողմից փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը, առանց որևէ հանրային քննարկման, ռեժիմի նախապատրաստումն է այս ընտրությունները կեղծելու համար», - Facebook-ի իր էջում գրել է ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քարիմլին։

«Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին նշել է, որ սովորաբար արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ են անցկացվում, երբ երկրում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվում, սակայն «ներկայումս Ադրբեջանում քաղաքական ճգնաժամ չկա»։ Նա նշել է, որ ընտրությունների անցկացման երկու ամիսը շատ կարճ ժամանակահատված է նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։

 

Նրանց տվյալներով՝ այս տարվա գարնանից երկրում քաղբանտարկյալների ընդհանուր թիվը կրկնապատկվել է՝ կազմելով 254 մարդ։ Իսկ վերջին երկու շաբաթում սկսվել է կոռուպցիան հետաքննող լրագրողների ձերբակալությունների շարք։ Հետազոտողները Ադրբեջանը անվանում են «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ», որը ներառում է հետխորհրդային այլ երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքմենստանը և մի շարք այլ երկրներ: Freedom House-ի ազատությունների ինդեքսում Ադրբեջանը Եմենի և Մյանմայի հետ հավաքել է ընդամենը 9 միավոր և համարվում է «անազատ երկիր»։