Հետևեք մեզ։

Պահակներից մեկը մոռացել էր գրիչը, և մենք պատին շախմատի խաղատախտակ գծեցինք․ ի՞նչ է պատմել թաիլանդցին 50-օրյա գերության մասին

20:34, 07 դեկտեմբեր 2023
Պահակներից մեկը մոռացել էր գրիչը, և մենք պատին շախմատի խաղատախտակ գծեցինք․ ի՞նչ է պատմել թաիլանդցին 50-օրյա գերության մասին

Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի գրոհայիններից ազատված թայլանդցի պատանդը պատմել է Reuters-ին իր գերության մեջ անցկացրած 50 օրվա մասին: Անուչա Անգկաևանդը պատմել է, որ հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ը հարձակվել է Իսրայելի վրա, իրեն գերել են հինգ հայրենակիցների հետ, ովքեր նույնպես աշխատում էին ավոկադոյի ֆերմայում։ ՀԱՄԱՍ-ի տասը զինյալներ հարձակվել են իրենց վրա, իսկ իրենք գոռացել են՝ «Թաիլանդ. Թաիլանդ», հույս ունենալով, որ զինյալները կխնայեն իրենց, սակայն դա չի օգնել երիտասարդներին։

 

Թայլանդցի երկու աշխատակից  գնդակահարվել է, իսկ մյուսները՝ պատանդառվել։

 

«Իմ ընկերներից երկուսը մահացան իմ աչքի առաջ», - ասել է Անուչան: Ազատ արձակվելուց հետո նա վերադարձել է Թաիլանդ և այժմ ապրում է իր տանըմ։ Անուչան հիշում է, որ ՀԱՄԱՍ-ի անդամները կապել են նրա ձեռքերը մեջքի հետևից և բռունցքներով ու ոտքերով հարվածել։ Նրան նույնպես թողել են քնել ավազոտ հատակին։ Այնուհետեւ Թաիլանդի մի խումբ քաղաքացիներ երկու իսրայելցիների հետ տեղափոխվել են փոքր սենյակ, որտեղ նրանց երկու անգամ հացի կտորներ են տվել և երկու շիշ ջուր բոլորի համար։

 

Չորս օր անց նրանց տեղափոխել են թունելներից մեկում գտնվող սենյակ։ Այդտեղ տարածքն ավելի մեծ է եղել, բռնության չեն ենթարկվել, սենյակը լուսավոր է եղել և սկսել են համեմատաբար ավելի լավ կերակրել։

 

Մի օր ՀԱՄԱՍ-ի պահակներից մեկը գրիչ է թողել նրանց սենյակում, ուստի գերիները սկսել են նշել ժամը պատին, և նրանք նաև շախմատ խաղալու համար խաղատախտակ են գծել պատի վրա։

Գերիներն արտաքին աշխարհում կատարվող իրադարձությունների մասին ոչինչ չեն իմացել։