Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև բանակցությունների արդյունքում՝ հումանիզմի սկզբունքով կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի կողմից հայազգի 32, իսկ Հայաստանի կողմից 2 ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակելու վերաբերյալ։
ԱՊԱ-ն հայտնում է, որ 32 գերին, որոնք հանձնվելու են Հայաստանին, 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ իրականացված միջոցառումների ժամանակ գերեվարվածներն են, իսկ մնացած 6 անձը տարբեր ժամանակներում սահմանից բերման ենթարկվածներն են։
Ադրբեջանական լրատվամիջոցը նշում է․ «Երեսուներկու հոգանոց ցուցակում չկան և չեն կարող ներառվել ղեկավարները, այդ թվում Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատորյանն ու Ալյոշա Խոսրովյանը»։