Բաքուն հայտնում է, թե ովքեր են երկու ադրբեջանցին, որոնց Հայաստանը հանձնում է Ադրբեջանին։
Նրանցից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) անվտանգության աշխատակցին սպանելու համար 20 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովն է, մյուսը գարնանը Հայաստանի սահմանը հատած Ագշին Բաբիրովն է։