Washington Post-ի աշխատակիցները մեկօրյա գործադուլ են հայտարարել անարդար պայմանագրերի պատճառով։ Ամերիկյան մեդիաընկերության ավելի քան 750 աշխատակիցներ 24 ժամ հրաժարվել են կատարել իրենց պարտականությունները, ինչը հանգեցրել է վերջին գրեթե կես դարի ամենամեծ բողոքի ցույցին։ Ի նշան համերաշխության՝ նրանք նաև ընթերցողներին հորդորել են չբացել օրաթերթը և չայցելել կայք։
Գործադուլի պատճառն այն է, որ WP-ի ղեկավարությունը հրաժարվել է բարձրացնել աշխատավարձերը և չեղյալ է համարել հեռավար աշխատանքը , ինչպես նաև աշխատակիցներին ցուցաբերվող հոգեբանական աջակցությունը:
Գլխավոր խմբագիր Սալի Բուզբին հայտնել է, որ վստահ է՝ թերթը կշարունակվի տպագրվել և մատակարարվել սովորական ռեժիմով, իսկ կայքի ֆունկցիոնալությունը կմնա անփոփոխ: Նրա խոսքով, օրվա ընթացքում այս աշխատանքը հանգիստ կիրականացվի խմբագիրների և ղեկավարների կողմից։