Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդման որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ։
Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը կդառնա Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն իրադարձություններից մեկը, հնարավորինս շուտ ստորագրվի»,- ընդգծվել է։