Ամերիկյան Apple կորպորացիան նախատեսում է առաջիկա երկու-երեք տարում Հնդկաստանում արտադրել տարեկան ավելի քան 50 միլիոն iPhone, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Apple-ը և նրա մատակարարները ծրագրում են տարեկան ավելի քան 50 միլիոն iPhone արտադրել Հնդկաստանում առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում, իսկ դրանից հետո նախատեսվում է արտադրել տասնյակ միլիոնավոր այլ սարքեր», - գրում է թերթը։
Եթե ծրագրերն իրականանան, ապա Հնդկաստանը կկազմի iPhone-ի համաշխարհային արտադրության քառորդ մասը, և այդ մասնաբաժինը կավելանա մինչև տասնամյակի վերջ։ Ակնկալվում է, որ Կարնատակա հարավային նահանգում կառուցվող Foxconn գործարանը կսկսի գործել ապրիլին և առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կարտադրի տարեկան 20 միլիոն բջջային հեռախոս, հիմնականում՝ iPhone:
Աղբյուրները նշում են, որ Apple-ը ընտրել է Հնդկաստանը բյուջետային iPhone-ների արտադրության փուլի համար, որոնք կվաճառվեն 2025 թվականին: