ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից 34 ձերբակալվածների ազատ արձակումը:
Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ սա վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Մենք հավատարիմ ենք մնում հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին աջակցելու հարցում»,- ասել է Միլլերը։