ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ ձերբակալվածներին փոխադարձաբար ազատ արձակելու և վստահության ամրապնդման այլ միջոցառումների մասին, սա կարևոր քաղաքական քայլ է։
Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք համաձայն ենք, որ պատմական հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության հասնելու համար և հանձնառու ենք աջակցել այդ ջանքերին», - նշել է նա։