Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը ՄԹ վարչապետի խորհրդականին է ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

11:47, 08 դեկտեմբեր 2023
Արմեն Գրիգորյանը ՄԹ վարչապետի խորհրդականին է ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սըր Թիմ Բարոունին: 


Զրուցակիցները կարևորել են ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը՝ ընդգծելով, որ վերոնշյալը երկու երկրների պատրաստակամության ապացույցն է առավելագույնս իրացնելու առկա ներուժը: 


Մտքեր են փոխանակվել մեր տարածաշրջանում և ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։