Հետևեք մեզ։

Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

11:49, 08 դեկտեմբեր 2023
Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հայտնում են Կառավարությունից:

 

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:

 

Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը: