Հետևեք մեզ։

ԼՂ տեղահանված շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է 109,8 տոննա ցորենի ալյուր. ԿԽՄԿ

12:59, 08 դեկտեմբեր 2023
ԼՂ տեղահանված շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է 109,8 տոննա ցորենի ալյուր. ԿԽՄԿ

Այս օրերին 5 մարզերի շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում տեղեկացնում է Կարմիր խաչի գրասենյակը։

 

«Դեռ հոկտեմբերին Հայկական կարմիր խաչ ընկերությանը նվիրաբերեցինք պարենային փաթեթներ և այլ պարագաներ, որոնք նախատեսված էին Ղարաբաղից Հայաստան փախած մարդկանց միջև բաժանելու համար»,-գրել է ԿԽՄԿ-ն։