Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ չգրանցված տաքսիները կարգելվեն:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով տաքսի-ընկերությունները պետք է իրենց ծրագրում փոփոխություններ կատարեն, որոնցով ուղևորները էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ կստանան։
Նշվում է նաև, որ յուրաքանչյուր ուղևորության համար կսահմանվի պետտուրք, որը կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում տարբեր կլինի։ Ըստ այդմ՝ կանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից տուրքը կսահմանվի 2%, 2025-ի հունվարի 1-ից՝3,5%, իսկ 20։
Տաքսի-ընկերությունները նաև բիզնեսը վարելու իրավունքի համար ամեն տարի 1 մլն դրամ տուրք պետք է վճարեն։