Հետևեք մեզ։

Զենք մատակարարելով՝ Ֆրանսիան սադրում է Հայաստանին, իսկ եթե զրահամեքենաներ ուղարկե՞ք. Էրդողան

14:28, 08 դեկտեմբեր 2023
Զենք մատակարարելով՝ Ֆրանսիան սադրում է Հայաստանին, իսկ եթե զրահամեքենաներ ուղարկե՞ք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը։

 

Հունաստանից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Ֆրանսիան այս քայլերով ոչ թե լավ է անում Հայաստանին, այլ միայն վնասում է նրան.

 

«Ժամանակին Ֆրանսիան մեծապես աջակցում էր Հայաստանին, ի՞նչ արդյունք ստացան, ոչ մի, Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է, գործն արեց, արդյունք չտվեց, հիմա սադրում է Հայաստանին, իսկ եթե զրահամեքենաներ ուղարկե՞ք։ Դրանից ոչ մի օգուտ չեք ստանա»։