Դատական նիստերից մեղադրյալների բացակայության պատճառը պետք է մանրակրկտորեն կստուգվի։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարել է արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով ՔՕ-ում նախատեսվող փոփոխությունների նախագիծը։
Մկրտչյանը նշել է, որ շատ դատական գործեր ձգձգվում են, քանի որ մեղադրյալները նիստերին չեն ներկայանում։ Նրանք ներկայացնում են բժշկական տեղեկանքներ, բայց քննիչը կամ դատավորը չեն կարող գնահատել, թե արդյոք այդ հիվանդությունը պատճառ է, որպեսզի մեղադրյալը ներկա գտնվի դատարանում։ Նախատեսվող փոփոխությամբ ԱՆ-ն կտրամադրի այնպիսի փաստաթուղթ, որը դատավորին հնարավորություն կտա կողմնորոշվել։
ՔՕ-ում նախատեսվող փոփոխությամբ նախատեսվում է, որ եթե քաղաքացին մեղադրվում է ոչ ծանր հանցագործության մեջ և չի կատարում կրկնահանցագործություն, կարող է պահանջել քրեական պատիժը փոխել տուգանքով: