Վլադիմիր Պուտինը մասնակցելու է 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին լրագրողներին հայտնել են պետության ղեկավարի հետ զրույցի մասնակիցները, որը տեղի է ունեցել Կրեմլում Հայրենիքի հերոսների օրվա արարողությունից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի մայիսի 7-ին։
Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024-ի մարտի 17-ին։