Հետևեք մեզ։

Ադրբեջանի նախագահական ընտրությունների անցկացման համար օկուպացված Արցախում կկազմակերպվեն ընտրատեղամասեր

17:10, 08 դեկտեմբեր 2023
Ադրբեջանի նախագահական ընտրությունների անցկացման համար օկուպացված Արցախում կկազմակերպվեն ընտրատեղամասեր

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան 2024թ. փետրվարի 7-ին:

 

 

Երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է, որ Արցախի օկուպացված տարածքներում (ձևակերպումը՝ Hayastan.news) կկազմակերպվեն ընտրատեղամասեր, կընտրի մոտ 20000 մարդ։

 

«Զորամասերը ներառյալ՝ կքվեարկի 20000 մարդ։ Նրանք կմնան պատմության մեջ՝ որպես այդ տարածքներում քվեարկած առաջին մարդիկ»,-ասել է նա։