Դիմողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրվում է 1 գերեզմանատեղի՝ 2,5 քմ տարածքով, իսկ ընտանեկան գերեզմանի համար՝ 12,5 քմ․ Երևանի քաղաքապետարան
16:24, 28 մարտ 2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրում է
համայնքային գերեզմանատներում մեկ գերեզմանատեղի՝
2,5 քառակուսի մետր հողատարածք (2,5 x 1.0 մետր չափերով)
ընտանեկան գերեզմանի համար առավելագույնը 12,5 քառակուսի մետր հողատարածք։