Հետևեք մեզ։

Սպիտակ տունը պատրաստ է զիջումների գնալ ԱՄՆ Կոնգրեսին՝ հանուն Ուկրաինայի և Իսրայելի

18:56, 08 դեկտեմբեր 2023
Սպիտակ տունը պատրաստ է զիջումների գնալ ԱՄՆ Կոնգրեսին՝ հանուն Ուկրաինայի և Իսրայելի

Սպիտակ տունը պատրաստ է զիջումների գնալ ԱՄՆ Կոնգրեսին՝ հանուն Ուկրաինայի և Իսրայելի ռազմական օգնության մասին համաձայնագրի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ-ում ապաստան հայցողների համար նոր սահմանափակումներ մտցնելու և առանց փաստաթղթերի միգրանտների արտաքսման ընթացակարգը պարզեցնելու հարցը։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին, այս քայլը կարող է զիջում դառնալ Կոնգրեսին, որն այն կապում է Ուկրաինայի և Իսրայելի համար լրացուցիչ ֆինանսավորում նախատեսող օրինագծի հետ։

Սպիտակ տունը և ԱՄՆ Կոնգրեսը փորձում են համաձայնության գալ, որը ռազմական օգնություն կտրամադրի երկու դաշնակից երկրներին՝ միաժամանակ սահմանափակելով անօրինական ներգաղթը ԱՄՆ-Մեքսիկա սահմանով:

Հանրապետականները հրաժարվում են հաստատել Ուկրաինայի ֆինանսավորման ավելացումը՝ առանց ԱՄՆ-ի սահմանը անօրինական հատելու փորձող միգրանտների թվի կրճատման լրացուցիչ միջոցների։  

Նախագահ Ջո Բայդենը, որը ցանկանում է վերընտրվել 2024 թվականին, չորեքշաբթի ասել է, որ պատրաստ է էական զիջումների գնալ սահմանների անվտանգության հարցում: