Նյու Յորքում մեկնարկել է Անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում նախատեսվում է քվեարկել Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին բանաձևի շուրջ։
Նիստը հրավիրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` դիմելով ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածին, որը թույլ է տալիս գլխավոր քարտուղարին Խորհրդի ուշադրությունը հրավիրել «ցանկացած հարցի վրա, որը, նրա կարծիքով, կարող է սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը»։
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարները տասնամյակներ շարունակ դա չեն արել:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում, ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի օգտագործել 99-րդ հոդվածը ոչ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման, ոչ Սիրիայում պատերազմի, ոչ էլ Եմենի պատերազմի։ ։
«Խաղաղության իրական ճանապարհը Իսրայելի առաքելությանը աջակցելն է, այլ ոչ թե հրադադարի կոչ անելը»,- հայտարարել է դեսպան Էրդանը` հավելելով, որ Իսրայելում և Գազայում արդեն հրադադար կար, որը խախտվեց ՀԱՄԱՍ-ի կողմից՝ հարձակվելով Իսրայելի վրա:
Անտոնիո Գուտերեշը հանդիպման սկզբում ասել է, որ ՀԱՄԱՍ-ի դաժանությունը չի կարող արդարացնել «պաղեստինցիների հավաքական պատիժը»։