Հետևեք մեզ։

Սերժ Թանկյանի կտավի և եզակի «Les Paul» կիթառի աճուրդից հավաքված միջոցները նվիրաբերելու են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նախաձեռնությանը․ «Արմենպրես»

20:49, 08 դեկտեմբեր 2023
Սերժ Թանկյանի կտավի և եզակի «Les Paul» կիթառի աճուրդից հավաքված միջոցները նվիրաբերելու են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների նախաձեռնությանը․ «Արմենպրես»

«Gibson Brands» ընկերությունը հայտարարել է «Gibson Band» նախագծի մեկնարկի մասին: «Gibson Band»-ը թողարկել է իր առաջին երգը՝ «Deconstruction», որի համահեղինակներն են «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, «Gibson Brands» ընկերության գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանը և «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին (երգը կարելիէ ներբեռնել այստեղ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից (օպերատոր՝ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերություն), «Gibson Records»-ը, Սեզար Գուեկյանը, Սերժ Թանկյանը և Թոնի Այոմին «Deconstruction» երգի վաճառքից գոյացած ողջ հասույթը, ինչպես նաև՝ «Gibson Gives»-ի միջոցով Սերժ Թանկյանի կտավի և եզակի «Les Paul» կիթառի աճուրդից հավաքված միջոցները նվիրաբերելու են «Հայաստան» հիմնադրամի` Լեռնային Ղարաբաղից փախստականներին ուղղված նախաձեռնությանը:

 

Gibson Les Paul.jpg (269 KB)

 

Էռնեկյան ընտանիքն՝ ի դեմս Corporación America հիմնադրամի, կկրկնապատկի հավաքված ողջ հասույթը և բոլոր միջոցները կուղղվեն նախաձեռնությանը: 

«Սերժ Թանկյանը նաև կայացած նկարիչ է: «Deconstruction» երգի շապիկի գեղարվեստական աշխատանքը հիմնված է Սերժ Թանկյանի «Մեր լեռները» յուրօրինակ արվեստի գործի վրա, որը հեղինակը նկարել է հատուկ այս նախագծի համար: 

 

Our Mountains by S.Tankian.jpg (499 KB)

 

Թանկյանի օրիգինալ «Մեր լեռները» կտավը, ինչպես նաև` եզակի «Gibson Les Paul Standard»-ը (դեկտեմբերի 8-18, ավարտը՝ 11:00 PST) կլինեն բացառիկ համաշխարհային աճուրդի մի մասը (աճուրդին մասնակցելու համար հետևել հղմանը՝ https://www.julienslive.com/auctions/catalog/id/515)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մենք շատ երկար ենք աշխատել այս նախագծի վրա։ Ես և Սերժը, երկուսս էլ սփյուռքահայ ենք, ուստի անմիջապես որոշեցինք, որ ցանկանում ենք «Deconstruction»-ը նվիրվի հայ համայնքին։ Հուսով եմ, բոլորը կսիրեն «Deconstruction»-ն այնքան, որքան մենք սիրեցինք այն ստեղծելիս»,- ասել է Սեզար Գուեկյանը: 

«Ուրախ եմ, որ օգտագործում ենք մեր հարթակը, որպեսզի նվիրաբերենք երաժշտությունը, իմ արվեստը և Գիբսոնի աներևակայելի եզակի կիթառը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել նաև դրական փոփոխություններ ստեղծելու»,- ընդգծել է Սերժ Թանկյանը:

«Հայ ժողովուրդն իմ կողմից սիրված ժողովուրդ է, և դա մեծ հաճույք է, մեծ գործ, և ես շատ ուրախ եմ դրանում ներգրավվելու համար»,- ասել է Թոնի Այոմին: 

 

Մանրամասներն «Արմենպրես»-ում։