«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կմենկի ԱՄՆ՝ Նյու Յորք։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Աժ-ից՝ համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ալեն Սիմոնյանը։
«Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկրների 23-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2023 թվականի դեկտեմբերի 9-14-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին»,-ասվում է կարգադրության մեջ։
ՀՀ բյուջեից կտրվի օրապահիկ, գործուղման հետ կապված ճանապարհածախսի և գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: