Գերմանիայի բնակիչների միայն 20%-ն է գոհ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գործունեությունից, սա երկրի կառավարության ղեկավարի ժողովրդականության ամենացածր ցուցանիշն է 1997 թվականից սկսած` սոցիոլոգիական հետազոտությունների մեկնարկից հետո։ Այս մասին են վկայում ARD հեռուստաալիքի համար Infratest dimap հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։ Ամսվա ընթացքում Շոլցի աջակցության մակարդակը նվազել է 8 տոկոսային կետով: Հարցվածների միայն 48%-ն է կարծում, որ նա «զգույշ է գործում»։ Հարցվածների միայն 27%-ն է կարծում, միայն 23%-ն է նշել, որ նա «կարող է երկիրը լավ առաջնորդել ճգնաժամի միջով»։
Գերմանիայի բնակիչների միայն 20%-ն է գոհ երկրի կանցլերից
23:20, 08 դեկտեմբեր 2023