Իսրայելի շտաբի նախկին ղեկավար և ազգային միասնության նախարար Գադի Էյզենկոտն ուրբաթ օրը հուղարկավորել է իր 25-ամյա որդուն, ով նախօրեին զոհվել էր Գազայի հատվածում տեղի ունեցած մարտում։
Նա զոհվել է պատերազմի մեկնարկից ճիշտ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 7-ին, Թալ ալ-Զաաթար թաղամասում «Համաս»-ի փորած թունելում տեղադրված ռումբի պայթյունից:
Իսրայելի ողջ ղեկավարությունը ժամանել է Թել Ավիվի մերձակայքում գտնվող Հերցլիա քաղաք` մասնակցելու հուղարկավորությանը։ «Ծանր, բարդ, ցավալի բեռ է ընկել մեր ազգի ուսերին՝ մղելով ամենաարդար պատերազմները։ Սա կարող է տանել միայն ժողովրդի մաս կազմող ղեկավարությունը։ Միայն ժողովրդական բանակը կարող է հաղթել»,- հուղարկավորության ժամանակ ասել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ ռազմական կաբինետի անդամ և գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցը։