Վերջերս հարուցված քրեական գործով նշանակված դատական նիստին այսօր ևս ընդդիմադիր գործիչ, ազատազրկված Ալեքսեյ Նավալնին տեսակապով չի մասնակցել։ Այս մասին սոցցանցերում գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
«Գաղութի աշխատակիցը հայտնել է, որ իրենց մոտ դեռ «արտակարգ իրավիճակ է», լույս չկա։ Սա արդեն երրորդ օրն է, երբ մենք չգիտենք, թե Ալեքսեյի հետ ինչ է պատահել և որտեղ է նա»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ազատազրկման վայրում գտնվող ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ Նավալնիի քաղաքականության կողմնակիցները հայտարարել են նախագահական ընտրությունների նախաշեմին Վլադիմիր Պուտինի դեմ 100-օրյա արշավ սկսելու մասին: