Ժամեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել էր Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին բանաձևի քննարկումը։ BBC-ի թղթակիցը Նյու Յորքից հայտնում է, որ ՄԱԿ-ի խորհրդում Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձեւի քվեարկությունը կրկին հետաձգվել է։ Միացյալ Նահանգները, որը վետո ունի Խորհրդի վրա, ասել է, որ չի աջակցի բանաձևին, քանի որ կարծում է, որ անհապաղ զինադադարը միայն «նոր պատերազմի սերմեր է ցանելու»: Ըստ այդմ, Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավորությամբ արաբական և մուսուլմանական երկրների կողմից առաջարկված բանաձեւի ընդունման իրական հնարավորություն չկա։
Միացյալ Նահանգները հայտարարել է․
«Թեև Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, որում և՛ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները կարող են ապրել խաղաղության և անվտանգության մեջ, մենք չենք աջակցում անհապաղ զինադադարի կոչերին», - ասել է ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը: