«Մարդ չկա, մարդ-մուրդ չկա, շնչառություն էլ չկա՝ մեռյալ քաղաք»: Ինչպե՞ս է մեռյալ քաղաքում երկու ամիս մեն-մենակ ապրել Ստեփանակերտի թատրոնի դերասան Կամո Առաքելյանը, ընդամենը երեք շաբաթ առաջ է Կարմիր Խաչի մեքենան նրան դուրս բերել Արցախից՝ ծայրահեղ ծանր վիճակում. երիկամային խնդրով, թոքերում ջուր, ձեռքի, ոտքերի սուր ցավերով, գրում է «Ազատությունը»։
Կամո Առաքելյանը պատմել է, որ տնից դուրս չի եկել, միայն ջուր է խմել։
Նրան այցելել են հարևան տներից մեկում հաստատված ադրբեջանցի երկու զինվորներն ու տիկին Մոնիկան, ով, ըստ Կամո Առաքելյանի՝ Կարմիր խաչի աշխատալից է եղել, իրեն կոշիկ է տվել, քայլակ և ադրբեջանական մանաթ, որն իր հետ Հայաստան չի բերել։
Նրա վիճակը վատացել է, տարել են Ստեփանակերտի հիվանդանոց, վիրահատել է արդբեջանցի բժիշկ։
Մանրամանսերը՝ տեսանյութում․