Հայտնի էր դարձել, որ Պուտինը կմասնակցի 2024 թվականին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին։
Der Spiegel-ը հիշեցրել է, որ Ռուսաստանի ներկայիս առաջնորդն առաջին անգամ այս պաշտոնը ստանձնել է 2000 թվականին։ Այնուհետ Պուտինը նախագահ է վերընտրվել նաև 2004, 2012 և 2018 թվականներին։
«Եթե Պուտինն Կրեմլում պաշտոնավարի ևս վեց տարի, ապա նա կգերազանցի Իոսիֆ Ստալինին, ով ղեկավարել է Խորհրդային Միությունը 1924-1953 թվականներին: Այդ դեպքում Պուտինը կդառնա ռուսական պետության այն ղեկավարը, ով ամենաերկարն է ղեկավարել է երկիրը 18-րդ դարում կայսրուհի Եկատերինա 2-րդի ժամանակներից ի վեր»,-գրում է լրատվամիջոցը։
Der Spiegel-ը նաև կարծում է, որ Պուտինի՝ 2024 թվականի ընտրություններում հաղթելու շանսերը բավականին մեծ են, քանի որ նա «լուրջ մրցակից չունի»։