Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է կիրառել ԱՄԷ-ի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում, ինչպես նաև ազատ արձակել բոլոր պատանդներին առանց նախապայմանների, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 անդամ, ԱՄՆ-ն դեմ էր դրան, իսկ Մեծ Բրիտանիան ձեռնպահ է քվեարկել։
Բանաձևի նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը վերահաստատում է իր պահանջը, որ բոլոր կողմերը կատարեն միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց պաշտպանության հարցում։
Փաստաթղթում «խորը մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակի և պաղեստինյան խաղաղ բնակչության տառապանքների կապակցությամբ»: