ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
Այս մասին հայտարարել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Ավելի վաղ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել էին Էդգար Ղազարյանի թեկնածությունը: