«Ղարաբաղի հայերին ուղղված մեր առաջարկության մեջ, որը հրապարակային էր, հաշվի ենք առել նաև նրանց իրավունքները, լեզուն, կրթությունը, կրոնը և մունիցիպալ իրավունքները։ Նրանք կարող են ընտրել իրենց ներկայացուցիչներին համայնքային ընտրությունների միջոցով և շարունակել ապրել այնտեղ»։
Այս մասին «Euronews» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հեռանալու որոշումն իրենցն է եղել։ Նրանք հեռանալու կարիք չունեին, բայց երբ որոշեցին հեռանալ, մենք չկարողացանք կանգնեցնել նրանց»,- ասել է նա։