Հետևեք մեզ։

Տեսնենք՝ ինչ կլինի, բայց անկեղծ ասած, ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Ալիև

11:08, 09 դեկտեմբեր 2023
Տեսնենք՝ ինչ կլինի, բայց անկեղծ ասած, ես լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Ալիև

Բանակցային գործընթացի շուրջ երեք տարիների ընթացքում Հայաստանը միշտ ցանկացել է հաշտության համաձայնագրում ներառել ԼՂ հայերի մասին կետ։ Մեր դիրքորոշումն այն էր, որ դա մեր ներքին գործն է։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 

Նա նշել է, որ եթե հայկական կողմը բարձրացնում է ԼՂ-ում հայերի հարցը, ապա իրենք էլ բարձրացնում են Հայաստանում ադրբեջանցիների ապրելու իրավունքի հարցը․


«Մեր դիրքորոշումն այն է, որ այս հարցը պետք է փոխադարձ լինի։ 30 տարի առաջ ադրբեջանցիների «արտաքսման» (չակեչտները՝ Hayastan.news) և երկու ամիս առաջ հայերի` Ղարաբաղը լքելու որոշման միջև տարբերությունն էական չէ։ Կամ մենք խաղաղության համաձայնագրում չենք նշում այս հարցը։ Մի խոսքով, մինչ օրս Հայաստանից հստակ ըմբռնում չենք տեսել այս հարցում։ Եթե Հայաստանը համաձայնի կիրառել նույն մոտեցումը կամ ամբողջությամբ չարտացոլի այն, ապա կարելի է հասնել խաղաղության, քանի որ այդ հարցն էր հիմնական խոչընդոտը։ 

 

Մի խոսքով, կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Անկեղծ ասած, ես տրամաբանական տեսանկյունից լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- ասել է Ալիևը։