Հետևեք մեզ։

Յուրաքանչյուր երկիր կարող է համագործակցել այլ երկրների հետ`միտված անվտանգային կարողությունների զարգացմանը․ ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ Բաքվին․ Sputnik Արմենիա

11:32, 09 դեկտեմբեր 2023
Յուրաքանչյուր երկիր կարող է համագործակցել այլ երկրների հետ`միտված անվտանգային կարողությունների զարգացմանը․ ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ Բաքվին․ Sputnik Արմենիա

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքները, որոնք վերաբերում են Ֆրանսիայից զրահամեքենաներ մատակարարելուն։


Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար: Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «սադրանք» որակեց Հայաստան զրահամեքենաներ ուղարկելը:

 

«Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», - նշել են ԱԳՆ-ում։

 

Հավելենք, որ Հայաստանին հասցեին մեղադրանքներ հնչեցնող Ադրբեջանը, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, միայն 2023 թվականի նոյեմբերին 1,2 մլրդ դոլարի համաձայնագիր է կնքել Իսրայելից «Barak MX» ԶՀՀ–ի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու համար։


Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Ֆրանսիան մտադիր է Հայաստանին ընդհանուր առմամբ 50 «Բաստիոն» զրահամեքենա մատակարարել։