Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է շարժումը:
«Ամեն հայկականը կմնա հայկական»,- ասել է պատրիարք Մանուկյանը։
Մանուկյանը նաև շարժման մասնակիցների հետ քննարկել է քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։