39 մարդ է զոհվել ԱՄՆ-ի սահմանի մոտ՝ մեքսիկացի միգրանտների կալանավայրում բռնկված հրդեհի հետևանքով։ Մեքսիկայի Ներգաղթի ազգային ինստիտուտի տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժել է 29 մարդ։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ հրդեհի պահին միգրանտների կալանավայրում գտնվել է 68 տղամարդ։ Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու զինծառայողները օգնել են տուժածներին դուրս գալ կենտրոնի շենքից։ Վիրավորներից մի քանիսին տեղում օգնություն է ցուցաբերվել, իսկ մի քանիսին տեղափոխել են հիվանդանոցներ։
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։