Հետևեք մեզ։

Ոչ մի բան Ձեզ չփոխեց, պարո՛ն Արսենյան, ինչպիսին կայիք, այնպիսին մնացիք. Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Արսենյանին՝ իր եղբորը գովաբանելու համար

12:35, 09 դեկտեմբեր 2023
Ոչ մի բան Ձեզ չփոխեց, պարո՛ն Արսենյան, ինչպիսին կայիք, այնպիսին մնացիք. Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Արսենյանին՝ իր եղբորը գովաբանելու համար

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին, որը գովաբանել էր իր եղբորը և ասել՝ Ալեինից լավ, ռումիներեն էլ գիտի։:

«Պատգամավոր Արսենյան Գուրգենը խոսեց իմ և իմ եղբոր մասին: Պարզ է՝ նիստի ֆորմատը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս պատշաճ արձագանքելու, բայց առիթն ուզում եմ օգտագործել և շնորհակալություն հայտնել Արսենյանին՝ իմ և իմ ընտանիքի վաղեմի ընկերոջը: Ոչ մի բան Ձեզ չփոխեց, պարո՛ն Արսենյան, ո՛չ կարգավիճակը, ո՛չ դժվարությունները, Դուք ինչպիսին կայիք, այնպիսին մնացիք՝ իսկական մարդ, ով թե՛ երկրի համար, թե՛ իր ընկերների համար շատ ու շատ բաներ է արել, երևանցի, ում շուրջը միշտ կան ու կլինեն ընկերներ:

Շնորհակալ ենք, մեր ավա՛գ ընկեր, ջերմ խոսքերի համար», - «Տելեգրամ»-ում գրել է Ալեն Սիմոնյանը։