ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը որակել է որպես դրական քայլ՝ կայուն խաղաղության ճանապարհին:
Այս մասին Բույար Օսմանին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։
«Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ որպես շարունակական երկխոսության հարթակ, որպես պայմանագրերի իրականացման գործընկեր»,-նշել է նա։