Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան դիմել է Արևմուտքին՝ խնդրելով չդադարեցնել օգնել Ուկրաինային։ Այս մասին նա հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։
«Մենք իսկապես օգնության կարիք ունենք: Մեզ համար շատ ցավալի է տեսնել Ուկրաինային օգնելու ուժեղ ցանկության մարելու նշանները», - ասաց նա:
Զելենսկայան հավելել է, որ օգնության տեմպերի դանդաղումը «մահացու վտանգ» է ներկայացնում Ուկրաինայի համար։