Թրեշ-բլոգեր Յուլիա Ֆինեսը Երևանի կենտրոնում ծաղրել է վաճառողուհուն, վիրավորել և ծեծելու սպառնալիքներ տվել ծեր տատիկին, հայհոյել փողոցում և դրսևորել է անշնորհք վարքագիծ։
Hayastan.news-ը ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացել է, որ բլոգերը և տեսանյութերում իր հետ անշնորհք վարքագիծ դրսևորած ևս մեկ անձ ձերբակալվել են խուլիգանության և գույք վնասելու պատճառով։
Նշենք, որ թելեգրամյան «Խայտառակ» ալիքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ դիմակավորված անձինք, բլոգերի և մյուս անձի վերոնշյալ արարքների համար պատժում են նրանց: Նրանցից մեկը սափրում է բլոգերի մազերը, գլխին նռանյութ լցնում և ստիպում ներողություն խնդրել բոլոր հայերից։