«Քո ձայնը Եվրամիությանը». Թբիլիսիում երթ է տեղի ունեցել՝ հաջակցություն ԵՄ-ին Վրաստանի ինտեգրմանը։
Հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ակցիան մեկնարկել է Հանրապետության հրապարակից և խորհրդանշական ավարտվել Եվրոպայի հրապարակում։
Ցուցարարները պարզել են եվրոպական հսկայական դրոշը, որի աստղերը կարվել են Վրաստանի տարբեր շրջաններում։
«Հիմնական մեսիջը Վրաստանի ժողովրդի ձայնն է միանալու Եվրամիությանը, որ չնայած որոշ ներքին հարցերի շուրջ տարաձայնություններին, Եվրամիության և մեր եվրաինտեգրման շուրջ, մենք միասնական ենք»,- ասել է BBC-ին՝ «Ժողովրդավարության պաշտպաններ» կազմակերպությունից Գեորգի Մշվենիերաձեն։
Ակցիային միացել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Իշխող կուսակցության ներկայացուցիչները ակցիան ֆարս են անվանել։
Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել։
Եվրոպական առաջնորդները պետք է վերջնական որոշում կայացնեն գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում։